Հայոց Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ կապված անհեթեթ հարցերը, կարծիքները, կոչերը չունե՛ն պատասխան:
Ավելին, պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի:
Այն ինչ այսօր հնչում է եւ կատարվում է՝ նենգ ու նվաստ բեմադրության հերթական արարն է, որի ապաշնորհ հեղինակներն ու կամակատար դերասանները (տարբեր ոլորտներից կանչված) մերօրյա հուդաներն են, որոնք գիտակցաբար մասնակից են ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ դեմ հայհոյություններին:
Եվ արդեն քանի՜ տարի:
Իսկ Տերունի խոսքն ահեղ է՝ «… Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի» (Մատթ. ԺԲ. 31):
Թող Ամենազոր Աստված զորավիգ ու մարտակից լինի Իր Օծյալ Հայրապետին, ով այնքա՜ն իմաստությամբ եւ շրջահայացությամբ առաջնորդում է Եկեղեցին Հայկական՝ հեռու պահելով ամեն կողմից փչող ուղեշեղ քամիներից:
Իսկ մենք՝ ողջախոհ հայերս, մնանք հավատարիմ մեր ազգային հոգեւոր ինքնությանը, բարոյական սկզբունքներին եւ անծախապես շարունակենք գործել միշտ ի փառս Աստծո, ի սեր մեր ազգակցի, ի շինություն մեր հարազատ երկրի եւ ի պայծառություն Սբ Եկեղեցու:
Մատուցվող «30 արծաթը» միշտ արյան գին է՝ կամ սեփական, կամ այլոց… Փաստված է նաեւ մեր օրերի ողբերգություններով:
Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ